tonoyan

Դիզայն

Բազմաֆունկցիոնալ Շենք 17 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերով

Digitain ինովացիոն կենտրոն Երևանում

Բազմաբնակարան շենքի Էսքիզային առաջարկ

Թաունհաուսի նախագիծ

Առանձնատան նախագիծ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ԱԼԳԱ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Բնակելի

Դիզայն

Հյուրանոցային համալիր

Թաունհաուսի նախագիծ Առինջ համայնքում

Մենատան նախագիծ քաղաք Երևանում

Մենատան նախագիծ

Բնակելի

Հյուրանոցային համալիր

Բնակելի

ՍՏԵՂԾԱՐԱՐ ՈՒՂՈՒԹՅՈՒՆ և ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՈՃ

Մեր մասին

<< Անտոնյան նախագիծ>> ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին՝ Ժենյա Հովհաննիսյանի կողմից: Ընկերությունը զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական նշանակություն ունեցող շինությունների նախագծմամբ և դիզայնով: 

         Աշխատանքային թիմը, համալրված լինելով փորձառու և ժամանակակից ծրագրերին տիրապետող մասնագետներով, աշխատում է հանդես գալ նորարարական առաջարկներով և ստեղծագործական օպտիմալ լուծումներով: Տարիների փորձը և թիմային աշխատանքը հնարավորություն են տալիս լուծել ցանկացած բարդության  խնդիրներ և սեղմ ժամկետներում կատարել նախագծային աշխատանքները:

          Մեր կողմից իրականացվել է 1800-ից ավել աշխատանքային նախագծեր ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտերկրում: 

           Ընկերությունը տրամադրում և իրականացնում է հետևյալ ծառայությունները՝

  •         նախագծային  աշխատանքներ
  •         խորհրդատվություն
  •         հեղինակային հսկողություն

             Նախագծման աշխատանքները սկսվում են շինությունների կոնցեպցիայի ստեղծումից, հողամասի մեջ տեղադրումից՝ հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը և ստեղծված ճարտարապետական միջավայրը:

            Կառուցապատողին մատուցվում է շինության արտաքին տեսքերը, հատակագծային լուծումները, կոնստրուկտիվ օպտիմալ համակարգերը, կառույցների սեյսմակայունության հաշվարկները և մի շարք այլ հանգամանքներ, որի արդյուքում ստացվում է ավելի երակարակյաց, սեյսմակայուն և շահավետ շինությունների նախագծեր:

           Հեղինակային հսկողության իրականացումը ապահովում է շինարարական աշխատանքների ճշգրիտ կատարումը՝ համաձայն նախագծի և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների: Այն իրականացվում է շինարարության բոլոր փուլերում, կատարվում է քննարկումներ՝ շինարարություն իրականացնող կապալառուի և կառուցապատողի մասնակցությամբ: Շինարարության ժամանակ առաջացած հարցերի և առաջարկների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, կատարվում է լրացուցիչ մանրամասն քննարկումներ և նախագծերի փոփոխություններ:

 

 

 

     

 

 

Կապ

tonoyan