tonoyan

17 հարկանի Բազմաֆունկցիոնալ շինություն քաղաք Երևանում

ՍՏԵՂԾԱՐԱՐ ՈՒՂՈՒԹՅՈՒՆ և ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՈՃ

Մեր մասին

<< Անտոնյան նախագիծ>> ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին՝ Ժենյա Հովհաննիսյանի կողմից: Ընկերությունը զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական նշանակություն ունեցող շինությունների նախագծմամբ և դիզայնով: 

         Աշխատանքային թիմը, համալրված լինելով փորձառու և ժամանակակից ծրագրերին տիրապետող մասնագետներով, աշխատում է հանդես գալ նորարարական առաջարկներով և ստեղծագործական օպտիմալ լուծումներով: Տարիների փորձը և թիմային աշխատանքը հնարավորություն են տալիս լուծել ցանկացած բարդության  խնդիրներ և սեղմ ժամկետներում կատարել նախագծային աշխատանքները:

          Մեր կողմից իրականացվել է 1800-ից ավել աշխատանքային նախագծեր ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտերկրում: 

           Ընկերությունը տրամադրում և իրականացնում է հետևյալ ծառայությունները՝

  •         նախագծային  աշխատանքներ
  •         խորհրդատվություն
  •         հեղինակային հսկողություն

             Նախագծման աշխատանքները սկսվում են շինությունների կոնցեպցիայի ստեղծումից, հողամասի մեջ տեղադրումից՝ հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը և ստեղծված ճարտարապետական միջավայրը:

            Կառուցապատողին մատուցվում է շինության արտաքին տեսքերը, հատակագծային լուծումները, կոնստրուկտիվ օպտիմալ համակարգերը, կառույցների սեյսմակայունության հաշվարկները և մի շարք այլ հանգամանքներ, որի արդյուքում ստացվում է ավելի երակարակյաց, սեյսմակայուն և շահավետ շինությունների նախագծեր:

           Հեղինակային հսկողության իրականացումը ապահովում է շինարարական աշխատանքների ճշգրիտ կատարումը՝ համաձայն նախագծի և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների: Այն իրականացվում է շինարարության բոլոր փուլերում, կատարվում է քննարկումներ՝ շինարարություն իրականացնող կապալառուի և կառուցապատողի մասնակցությամբ: Շինարարության ժամանակ առաջացած հարցերի և առաջարկների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, կատարվում է լրացուցիչ մանրամասն քննարկումներ և նախագծերի փոփոխություններ:

 

 

 

     

 

 

Կապ

tonoyan